Հայկական դասակ իտալական զորախմբում՝ դա հնարավոր է

Հայկական դասակ իտալական զորախմբում՝ դա հնարավոր է

Ակնկալվում է ՄԱԿ-ի ՅՈւՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության շրջանակներում իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ, ինչի կապակցությամբ ստացվել է ՄԱԿ-ի համաձայնությունը, իսկ իտալական կողմի հետ առաքելության մանրամասները գտնվում են համաձայնեցման վերջնական փուլում: Այդ մասին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին և նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ջովաննի Արմենտանիին (նստավայրը` Մոսկվա):



 



Նախարարը հույս է հայտնել, որ հայ - իտալական ռազմական համագործակցությունը կշարունակի մոտ ապագայում նոր ձեռքբերումներ գրանցել:



 



Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իտալական կողմը նշել է, որ Իտալիայի զինված ուժերում տեղյակ են հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածության և փորձի մասին և ակնկալում են համատեղ առաքելությունը սկսել մոտ ապագայում:



 



Այս առաքելությունը կարող է նոր խթան հանդիսանալ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման համար