Ընդդիմությունը բոյկոտում է

Ընդդիմությունը բոյկոտում է

«Չեմ համարում, որ դա ճիշտ է: Մեծ հարգանք ունենալով յուրաքանչյուրի քաղաքական գծի ու մոտեցումների, սկզբունքների հանդեպ՝ կարծում եմ, որ որեւէ բան չի խանգարում այստեղ ներկա գտնվել ու պատասխանել ձեր հարցերին, նույնիսկ եթե ներկայացնեն իրենց հակասությունները»,-երեկ ասուլիսի ժամանակ դժգոհել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ նկատելով, որ արդեն ավանդույթ է դարձել ընդդիմադիրների՝ ասուլիսներին չմասնակցելը. «Լեւոն Զուրաբյանն ու Արմեն Ռուստամյանը հետեւում են ավանդույթին եւ չեն մասնակցում ասուլիսին, ԲՀԿ ներկայացուցիչները Հայաստանում չեն, Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ մարզային հանդիպում ունի, ու եթե հնարավոր լիներ ասուլիսի ժամը փոխել, միգուցե հասցներ մասնակցել»։ ԱԺ փոխխոսնակն ասել է, որ կձգտեն այնպես անել, որ այդ ավանդույթը խախտվի, եւ իրենց ընդդիմադիր գործընկերները նույնպես մասնակցեն պատվիրակության ասուլիսներին։



 



Ի վերջո, ընդդիմությունն ինքը պետք է շահագրգռված լինի ներկայացնել պատվիրակության կատարած աշխատանքները, որ թույլ չտա ՀՀԿ-ականներին իրավիճակը ներկայացնել իրենց ձեռնտու շեշտադրումներով: Իսկ գուցե այնքան հաշտ ու համերաշխ են իշխանության հետ, որ ասելիք էլ չունեն: