Ոչ թե ստատուս քվոն, այլ Բաքվի պահվածքն է վտանգավոր դառնում. Դավիթ Բաբայան

Ոչ թե ստատուս քվոն, այլ Բաքվի պահվածքն է վտանգավոր դառնում. Դավիթ Բաբայան

ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ գրառմանը, թե գնալով ստատուս քվոն վտանգավոր է դառնում, ասել է, որ այդ ստատուս քվոն արդեն 20 տարի պահպանվել է. լավ թե վատ, բայց կայունությունն ու խաղաղությունը պահպանվել է:



 



«Ոչ թե ստատուս քվոն է վտանգավոր դառնում, այլ Բաքվի պահվածքը, այ սրա՛ վրա պետք է ուշադրություն դարձվի,- ասել է Դավիթ Բաբայանը և հավելել, որ եթե դրա վրա ուշադրություն չեն դարձնում, ապա դա հակամարտության կարգավորում չի կարող դիտվել: «Պետք է հակամարտության այնպիսի կարգավորում լինի, որ առաջին հերթին ստեղծվի համապատասխան մթնոլորտ»,- ասել է Բաբայանը:



 



Առավել մանրամասն՝ այստեղ: