Բանտային ռեզերվ

Բանտային ռեզերվ

Ուկրաինայում շարունակում են քննարկել կալանավորներին Դոնբասի պատերազմական գործողությունների մասնակից դարձնելու հարցը, տեղեկացնում է lenta.ru-ն:



Իրավապահների տվյալներով պատրաստ են ճակատ մեկնել հազարավոր դատապարտյալներ: Հնարավոր տարբերակներից մեկը, ինչպես նշում են գաղափարի հեղինակները, կարող է լինել այն, որ դատապարտյալները ազատ արձակվեն պայմանական կարգով՝ պատերազմական գործողություններին մասնակցելու փորձաշրջանով:



Ուկրաինայի իշխանությունները դեռևս հավանություն չեն տվել այդ առաջարկին, սակայն խոստացել են այդ ուղղությամբ մտածել: