Բյուջեն լցնելու են խոշորի հաշվին. ֆինանսների փոխնախարար

Բյուջեն լցնելու են խոշորի հաշվին. ֆինանսների փոխնախարար

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, ԱԺ-ում ներկայացնելով 2015 թ-ի բյուջեի նախագծի եկամուտները, նկատել է, որ օրենսդրական նախաձեռնությունների շնորհիվ՝ բյուջեում աճ է սպասվում, բայց նաև հիշեցրել է այն օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնց պատճառով եկամուտների նվազում է սպասվում. դրանցից մեկը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տալուն։



«Դրա նախնական գնահատականը տրվել է՝ շուրջ 2,5 միլիարդ դրամ եկամուտների կորուստ և երկրորդ փաթեթը՝ Ավելացված արժեքի հարկի փաթեթի հետ կապված՝ 5,2 միլիարդ դրամի կորուստ կունենանք»,- ասել է Ալավերդյանը:



Եկամուտների աճը, ըստ փոխնախարարի, պայմանավորված է լինելու խոշոր հարկատուների վճարած հարկային եկամուտներով:



«Դուք տեղյակ եք, որ հանրապետությունում տասնյակ հազարավոր շրջանառության հարկ վճարողներ ցածր դրույքաչափով պետք է հարկ վճարեն, այն է՝ 3,5-ի փոխարեն 1%, և այդ բացը պետք է լրացվի փաստաթղթաշրջանառության հաշվին, այսինքն` այն միջոցառումը, որը մենք սկսել ենք, պիտի շարունակենք շատ ավելի խորացված 2015 թվականին, պետք է տնտեսվարող սուբյեկտներից՝ խոշորներից շրջանառությունների աճն այն աստիճանի բարձրացվի, որ դա թույլ տա նրանցից գանձել ԱԱՀ, և այդ թվի նվազագույն սահմանը 12 միլիարդ դրամ լինի»,- նշել է ֆինանսների փոխնախարարը: