Տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումն ընդլայնված կազմով

Տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումն ընդլայնված կազմով

Բաքվում տեղի է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այն տեղի է ունեցել ընդլայնված կազմով` պատվիրակությունների մասնակցությամբ, գրում է Trend-ը:



Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանի օդանավակայանում ասել էր, որ հարևան պետությունների հետ կապերի զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության հիմքն է, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իսլամական Հանրապետության համար: Ռոհանին նշել է, որ երկու երկրներին կապում է ընդհանուր մշակույթը, քաղաքակրթությունը և կրոնը:



Նա նաև հավելել է, որ երկու պետություններն էլ համագործակցության համար մեծ պոտենցիալ ունեն` կապված տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետ: