Ապրիլի 24-ին՝ քաղբանտարկյալների նկարներով շապիկներ ենք հագնելու

Ապրիլի 24-ին՝ քաղբանտարկյալների նկարներով շապիկներ ենք հագնելու

Քաղաքական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը և մի խումբ ակտիվիստներ որոշել են ապրիլի 24-ին յուրօրինակ ֆլեշմոբ անցկացնել՝ ի պաշտպանություն քաղաքական հայացքների պատճառով բանտարկված անձանց:
Նրանք այդ օրը պատրաստվում են քաղբանտարկյալների նկարներով պատկերված շապիկներ հագնել ու քայլել Երևանի փողոցներով:
«Առիթը այն է, որ Ժիրայր Սեֆիլյանը և ընկերները ձերբակալվել են հենց ապրիլի24-ի հետ կապված, որպեսզի դուրս չգան փողոց,ուզում ենք հիշեցնել, որ մարդիկ ցանկացած ժամանակ կարող են հավաքների ազատության մասին օրենքից և ցանկացած ակցիա իրականացնել և դրա համար մարդկանց բանտերում պահել ընդհանրապես չարժե»,-ասաց Հովհաննիսյանը։



Այսպիսով իրենք իրենց օժանդակությունն ու սատարումն են հայտնում ինչպես Ժ. Սեֆիլյանին ու ՀԽ-ի մյուս ձերբակալված անդամներին, այնպես էլ Շանթին ու ընկերներին:
«Ժիրայր Սեիլյանին և ընկերներին առաջադրված մեղադրանքը բոլորովին չի համապատասխանում այն կոչերին, որոնք հնչել են։ Մեծ խախտումներ են տեղի ունեցել խուզարկությունների և ձերբակալությունների ընթացքում։  Այն հանցագորների համար են խափանաման միջոցը ընտրում կալանք, ովքեր հասարակության համար վտանգ են ներակայացնում»,-ասաց ակտիվիստը։