Ռուսաստանն աննախադեպ արտոնություններ է տրամադրում ԵՏՄ տարածքից աշխատանքային միգրանտներին

Ռուսաստանն աննախադեպ արտոնություններ է տրամադրում ԵՏՄ տարածքից աշխատանքային միգրանտներին

Ինչպես տեղեկացնում է «Ազատությունը», Ռուսաստանն աշխատանքային մի շարք արտոնություններ է տրամադրում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) աշխատանքային միգրանտներին: Այդ մասին հայտնել է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գորածակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիին։



Մոսկվայում տեղի ունեցած «Համագործակցությունը միգրացիոն ոլորտում։ Ժամանակակից միտումներ» կլոր սեղանի ընթացքում Ռոմոդանովսկին մասնավորապես ասել է. - «Այն արտոնությունները, որ տրամադրվում են աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին՝ կեցության և գործունեության առումով, առավելագույն են։ Այսինքն՝ ո՛չ ԱՊՀ երկրների, ո՛չ արտասահմանյան գործընկերների հետ Ռուսաստանը երկկողմ ձևաչափով երբեք նման արտոնություններ չի սահմանել»:



Ըստ Ռոմոդանովսկիի, աշխատանքային միգրանտների համար վերացվել է աշխատանքի թույլատրման փաստաթղթերի ձևակերպումը, երկարացվել է միգրացիոն հաշվառման կանգնելու ժամկետը, նրանք բուժօգնություն են ստանում նույն պայմանով, ինչ Ռուսաստանի քաղաքացիները, և կարող են աշխատանքի անցնել ոչ միայն աշխատանքային, այլև քաղիրավական պայմանագրով։



ԵՏՄ-ն գործում է 2015 թվականի հունվարից։ ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը։ Մայիսին անդամակցության պայմանագիր է պատրաստվում նաև Ղրղըզստանի հետ։