Հա՞յ ես՝ պատմիր Ցեղասպանության մասին

Հա՞յ ես՝ պատմիր Ցեղասպանության մասին

Երեխաներն իրենց ձեռքով անմոռուկներ են պատրաստում, 100 բարձ են ասեղնագործում զոհված մտավորականների անուններով, հայկական ծագումով համաշխարհային աստղերը միմյանց հետ մրցում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառումներով ու հայտարարություններով: Սա կոչվում է՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին մնացել է 10 օր: Բրիտանական «Գարդիան» պարբերականն էլ ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Հեղինակավոր պարբերականը «Ինչպե՞ս է Հայոց ցեղասպանությունը փոխել ձեր պատմությունը» վերնագրով հայտարարություն-հոդվածում կոչ է արել ողջ աշխարհի հայերին կիսվել Հայոց ցեղասպանության մասին իրենց պատմություններով: «Եթե դուք ապրում եք Հայաստանում կամ սփյուռքահայ եք ու ապրում եք արտասահմանում, ապա մենք կուզենանք լսել ձեր պատմությունները, թե ինչպես է ցեղասպանությունը փոխել ձեր ընտանիքի պատմությունը:



Եթե ունեք ցեղասպանության դեպքերը փաստող նկարներ կամ փաստաթղթեր, եթե ձեր ընտանիքը կամ նախնիները փրկվել են ջարդերից, կարող եք այդ ամենն ուղարկել մեզ: Այդ պատմությունները կօգնեն պարզել, թե ինչպես է ցեղասպանությունը փոխել այս կամ այն ընտանիքի պատմությունը: Մենք ցանկանում ենք նաեւ իմանալ, թե ինչպես եք պատրաստվում նշել այդ դեպքերի 100-րդ տարելիցը, եւ եթե դուք պատրաստվում եք տարելիցը նշել ինչ-որ յուրահատուկ ձեւով, խնդրում ենք կիսվել մեզ հետ»,- նշված է հայտարարության մեջ: «Գարդիանի» խմբագրությունը խնդրում է այդ ամենը գրել հոդվածի ներքեւում (տես «How did the Armenian genocide shape your history?», Theguardian.com) կամ ուղարկել [email protected]



էլեկտրոնային հասցեով: Արձագանքեք այս կոչին, գրեք ձեր պատմությունը: