Սպանություն Էջմիածնում

Սպանություն Էջմիածնում

Այսօր ժամը 01.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդ է մահացել:



Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերել է 1964 թ. ծնված, նախկինում դատված Հ. Գրիգորյանի դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած:



Կատարվում է քննություն: