Տիկին Հրանուշ, ո՞վ է ՀՀԿ- ի կանանց «փիառչիկը»

Տիկին Հրանուշ, ո՞վ է ՀՀԿ- ի կանանց «փիառչիկը»

Հրանուշ Հակոբյանը կարևորում է Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, բայց ես դրան չեմ ուզում անդրադառնալ: Այլ նրա մի քանի տարողունակ արտահայտությունների, որոնք իրենց հետ բերում են որոշակի հարցեր, որոնց պատասխանը կուզեի լսել նրանից: Ահա թե ինչ է ասում Yerkir.am –ի հետ հարցազրույցում.



«Շատ կարևոր էր, որ երկու քույրեր մեկը՝ կարմիրով, մյուսը՝ մուգ հագուստով գնացին Ծիծեռնակաբերդ: Սա խորհրդանշական է: Ես կարող եմ ասել, որ իր շրջապատը և այն թիմը, որը հավաքվել է նրա շուրջ, փայլուն է աշխատում»:



Կուզեի իմանալ.



ՀՀԿ-ի կանանց վրա, ովքեր բարձրանում էին Ծիծեռնակաբերդ, հնարավո՞ր չէր նրանց շրջապատը կամ թիմը աշխատել գոնե մինիմալ չափով, որպեսզի նրանք իրենց պահելաձևով չվիրավորեին, չեմ ուզում վերամբարձ բառ օգտագործել, ասեմ՝ շատերին:



Մի ուրիշ արտահայտությամբ, որով կասկածի տակ է դրվում քույրերի ու անգամ Քիմի անկեղծությունը, զարմանք է հարուցում.



«Նրանք կարողացան /խոսքը թիմի մասին է/ թեկուզ դրվագներ ստեղծել ՝ ամուսնու ջուրը նետվելը, քրոջ լաց լինելը….նրանք կարողացան ճիշտ նաև իրենց համար PR անել… »:



Մի կողմ դնելով անգամ հուզմունքի բնական լինելու հանգամանքը, ուզում եմ հարցնել. «Այդ դեպքում չեմ հասկանում՝ ո՞վ էր ՀՀԿ կանանց «փիառչիկը», որ հրահանգել էր ծիծաղել ու «ծաղիկներ ծովահարել»:



Մի՞թե «փիառչիկ է պետք»՝ հասկանալու, որ ազգային մեծ ողբերգության վայր այցելելիս առնվազն չպիտի ծիծաղել: Բառը մեղմ եմ օգտագործում՝ չկամենալով վիրավորել իրենց չափային սահմաններում գտնվող կանանց…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ