BBC հեռուստաալիքի իրանական ծառայությունն առանձին հաղորդմամբ կանդրադառնա Հայոց ցեղասպանությանը

BBC հեռուստաալիքի իրանական ծառայությունն առանձին հաղորդմամբ կանդրադառնա Հայոց ցեղասպանությանը

«BBC հեռուստաալիքի իրանական ծառայությունն առանձին հաղորդմամբ կանդրադառնա Հայոց ցեղասպանությանը»,-այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքը:



Տեղեկատվության մեջ նշվում է, որ ապրիլի 21-ին BBC հեռուստաալիքի իրանական ծառայությունը «Փարգար» հաղորդաշարի շրջանակներում կանդրադառնա Հայոց ցեղասպանությանը:



Հաղորդման ընթացքում քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը և Ադրբեջանի պատմության մասնագետ Մաշալլահ Ռազմին կպատասխանեն ունկնդիրների հարցերին:



Հավելենք, որ «armeniangenocide100.org» կայքի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանությունը մինչ այժմ ճանաչել են հետևյալ պետությունները՝ Ուրուգվայ (1965), Կիպրոս (1975), Ռուսաստան (1995), Կանադա (1996), Լիբանան (1997), Բելգիա (1998), Ֆրանսիա (1998), Հունաստան (1999), Վատիկան (2000), Իտալիա (2000), Շվեյցարիա (2003), Սլովակիա (2004), Արգենտինա (2004), Նիդերլանդներ (2004), Վենեսուելա (2005), Լեհաստան (2005), Չիլի (2007), Շվեդիա (2010), Բոլիվիա (2014):