Հովսեփ Խուրշուդյանը երեկվա ծեծկռտուքի վերաբերյալ վաղը վերլուծական «ստատուսով» հանդես կգա

Հովսեփ Խուրշուդյանը երեկվա ծեծկռտուքի վերաբերյալ վաղը վերլուծական «ստատուսով» հանդես կգա

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը չի հավատում, որ իրենց ոկսւակցության երիտասարդները կարող էին հարձակվել և ծեծել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ներկայացուցիչներին։ Տիկին Բախշյանը, սակայն, չցանկացավ այլևս որևէ մեկնաբանություն տալ այս թեմայով՝ նշելով, որ տեղյակ չէ մանրամասներից։
Կուսակցության մեկ այլ անդամ Հովսեփ Խուրշուդյանն էլ Hraparak.am-ին ասաց, որ ինքն այս առիթով արդեն ֆեյսբուքյան իր էջում որոշակի գրառում կատարել է, սակայն վաղը ավելի հանգամանալից «ստատուս» կգրի և ամեն ինչ կմեկնաբանի։



«Ես իմ էջում իմ ֆեսյբուքյան ընկերների համար դա կգրեմ»,-ասաց նա՝ նշելով, որ գրառումը հրիմնված կլինի փաստերի ու դրանցից բխող եզրակացությունների վրա։
Հարցին՝ առկա իրադրությամբ, որքան որ ուսումնասիրել է, ի՞նչ կարող է ասել, քանզի ի սկզբանե այնպես տարածվեց, ասես՝ «Ժառանգության» ներկայացուցիչներն են ծեծել այդ ՀԿ-ի տղաներին, պարոն Խուրշուդյանն ասաց․ «Ես ինչ որ գրել եմ իմ էջում, էնտեղ նշել եմ, որ սարքվել է։ Ինձ թվում է՝ դա արդեն իմ վերաբերմունքի մասին ինչ-որ բան խոսում է, չէ՞»։



-Ձեր կարծիքով՝ կարո՞ղ է այս ամենը կապված է Դավիթ Սանասարյանի՝ վերջին շրջանում ցուցաբերած ակտիվության հետ, որ չեզոքացնեն նրան։



-Վաղը ես մանրամասն դրա մասին կխոսեմ։



-Ինչու՞ թողնել գործը վաղվան, եթե կարելի է այսօր անել։



-Որովհետև պատճառներ կան դրա համար, ես դեռ ինֆորմացիա եմ հավաքում, ես դրա միջոցով շատ ավելի կարևոր ինֆորմացիաներ եմ ուզում համադրել և վերլուծել։



-Իսկ ձեր տղաներից տեղյա՞կ եք՝ ինչպե՞ս է նրանց առողջական վիճակը, և ոստիկանական բաժանմունքում նրանցից որևէ մեկը գտնվու՞մ է, արդյոք։



-Բարեբախտաբար նորմալ է առողջական վիճակը, որքան ես գիտեմ․․․ և, որքան գիտեմ, իրենք հարցաքննվել են ու նաև դատաբժշկական ուղեգիր են ստացել։



-Իրե՞նց վրա են կրակել ատրճանակով։



-Ճիշտ կլինի՝ իրենց հանդիպեք, իրենցից ճշտեք, ես իրենց հետ չեմ հանդիպել ուղղակի այս առիթով։



-Այդուհանդերձ՝ այս ամենը «Ժառանգության» դեմ ծրագրված հատուկ քա՞յլ էր, ըստ Ձեզ, թե՞․․․



-Վաղը, վաղը ամեն ինչ կգրեմ․․․



-Լավ, իսկ ի՞նչ եք պատրաստվում գրել վաղը՝ ինչ-որ ուսւոմնասիրություննե՞ր եք կատարելու։



-Ես գրել էի, որ, այո, ես պետք է համադրեմ իմ տեղեկությունները և, հատկապես, էն վերաբերմունքը, էն կարծիքները, որ արտահայտում են էսօր երեք հիմնական օղակները՝ բլոգերները, բլոգերը և լրատվական միջոցները։ Ես էս առիթով ուզում եմ տեսնել իրենց դիրքորոշումներն ու իմ եզրակացություններն անել տարբեր օղակների վերաբերյալ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ