Թուրքիայի խոշորագույն մեդիահոլդինգը կասկածվում է ահաբեկչություն քարոզելու մեջ

Թուրքիայի խոշորագույն մեդիահոլդինգը կասկածվում է ահաբեկչություն քարոզելու մեջ

Թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել երկրի ամենախոշոր Dogan Media Group մեդիահոլդինգի նկատմամբ, որը մեղադրվում է «ահաբեկչության քարոզչության» համար, գրում է Газета-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։



Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է, որ քննչական գործողություններին նախորդել է մահացած թուրք զինվորների՝ առանց գրաքննության լուսանկարների հրապարակումը և հարցազրույցը մի մարդու հետ, ով ավելի ուշ միացել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը։



Dogan ընկերությունից մեկնաբանություններ դեռ չեն եղել։