Գերագույն ռադան որոշել է Ղրիմի օկուպացման ամսաթիվը

Գերագույն ռադան որոշել է Ղրիմի օկուպացման ամսաթիվը

Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, որով հստակեցվում է, որ Ղրիմը ժամանակավորապես օկուպացվել է 2014թ. փետրվարի 20-ին: Որոշմանը կողմ է քվեարկել 239 պատգամավոր, տեղեկացնում է УНИАН-ը:



Օրենքի մեկնաբանության մեջ նշվում է, որ հատկապես այդ օրն է ռուսական ԶՈւ-ն խախտել Ուկրաինայի սահմանը, ինչից հետո սկսվել է ռուսական զորքերի անօրինական ներկայությունը ուկրաինական տարածքներոմ՝ թերակղզին ժամանակավորապես օկուպացնելու նպատակով:



Օրենքի հեղինակների կարծիքով՝ այն կօգնի պաշտպանել Ուկրաինայի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները, ինչպես նաև կամրապնդի Ուկրաինայի դիրքերը Եվրոպական դատարանում և միջազգային այլ ատյաններում: