Սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի շտաբ բնակարանի տարածքում կբարձրացվի Պաղեստինի դրոշը

Սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի շտաբ բնակարանի տարածքում կբարձրացվի Պաղեստինի դրոշը

ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը`համաշխարհային կազմակերպության ամբիոնից հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ելույթի ժամանակ, ՄԱԿ-ի շտաբ բնակարանի տարածքում կբարձրացվի Պաղեստինի դրոշը: Այդ մասին հաղորդում է TASS-ը:



Մանսուրի խոսքով` երկու դրոշաձող, մեկը Պաղեստինի համար, մյուսը Սուրբ աթոռի, արդեն տեղադրված են ՄԱԿ-ի համալիրի տարածքում: Մանսուրը հույս է հայտնել, որ հանդիսավոր արարողության ժամանակ Պաղեստինյան դրոշները կբարձրացվեն ամբողջ աշխարհում:



Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան սեպտամբերի 10-ին բանաձև է ընդունել, որը թույլ է տալիս Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի տարածքում բարձրացնել այն երկրների դրոշները, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի դիտորդներ: Ներկայումս այդպիսի կարգավիճակ ունեն Պաղեստինը և Վատիկանը: