Վրաստանը կենթարկվի պատժամիջոցների, եթե ընդունվի «օտարերկյա գործակալների» օրենքը

Վրաստանը կենթարկվի պատժամիջոցների, եթե ընդունվի «օտարերկյա գործակալների» օրենքը

ԱՄՆ սենատորները դիմել են Վրաստանի վարչապետին՝ «օտարերկրյա գործակալների» օրինագծի առնչությամբ: Նրանց մտահոգում է, որ Վրաստանը շեղվում է «ժողովրդավարության, խոսքի ազատության, եվրոպական ընտանիքին ինտեգրվելու քաղաքականությունից»:

Հիշեցնենք, որ այս օրենքը կստիպի ՀԿ-ներին և անկախ լրատվամիջոցներին գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ», եթե նրանք ստանան իրենց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը օտարերկրյա դոնորներից: «Եթե ​​նման օրինագիծը հաստատվի, դա «խիստ կսահմանափակի խոսքի ազատությունը և կխախտի Վրաստանի հետ Միացյալ Նահանգների երկարամյա հարաբերությունները:

Նման օրենքը «կարող է ուժեղ ազդանշան լինել Վրաստանի ժողովրդին, որ կառավարությունն այլևս չի արտացոլում նրանց ցանկությունները, խաթարում է Եվրամիությանն անդամակցելու նրանց ջանքերը և չի աջակցում սեփական սահմանադրությանը». նշել են սենատորները, սպառնալով, որ այս ամենը ԱՄՆ-ից կպահանջի փոխել իր քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ և հաշվի առնել վրացական քաղաքականության փոփոխությունները.«Նման օրենքի ընդունումը կարող է հանգեցնել Վրաստանի դեմոկրատական ​​զարգացման խախտման և պատժամիջոցների կիրառման այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են նրա եվրաատլանտյան ուղղությունը կանխելու համար: Հնարավոր է նաև վերանայել Վրաստանին ԱՄՆ-ի ուղղակի ֆինանսական օգնությունը և կիրառել վիզային ռեժիմ»։

ԱՄՆ սենատորների այս մտահոգությունն ինքնին հուշում է, որ Վրաստանում շատ լրատվամիջոցներ ու ՀԿ-ներ ֆինանսավորվում են ԱՄՆ-ից, եւ հետեւաբար, կատարում են ֆինանսավորողի թելադրած պահանջները` համապատասխան արտաքին քարոզչություն իրականացնեկով: Ասել է թե, այդ ՀԿ-ներն ու լրատվամիջոցները, իսկապես գործակալներ են և ԱՄՆ սենատորները փորձում են պահպանել իրենց ազդեցությունը վրացական հասարակության վրա: