Սյունիքի մարզում իրանական ավտոբուս է շրջվել. կան զոհեր

Սյունիքի մարզում իրանական ավտոբուս է շրջվել. կան զոհեր

Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում իրանական տուրիստական ավտոբուս է շրջվել։ Ըստ մեր տեղեկությունների՝ կա 3 զոհ, 6 տուժած։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները։

Մարդկանց տեղափոխում են մոտակա հիվանդանոցներ։ Նախնական տվյալներով՝ 22 մարդ է եղել ավտոբուսում։