Ծրագիրը այն չէր, ինչ եղավ․ դա ժողովրդի պահանջն է եղել․ Բագրատ Սրբազան

 Ծրագիրը այն չէր, ինչ եղավ․ դա ժողովրդի պահանջն է եղել․ Բագրատ Սրբազան

Կեղծիքն այս մարդկանց գաղափարաբանությունն է, կենցաղավարությունն է, մտածումն է, ահա սրա համար էլ մենք այս վիճակում ենք հայտնված։ Ստի ու կեղծիքի հիմնարկ է ուղղակի, ուրիշ ի՞նչ ասեմ։ Սուտ են խոսում ու սուտ են խոսում, ամեն քայլի մեջ ստում են։ Ոստիկանների հանդել էլ են սուտ խոսում։ Բերել մարդկանց այստեղ շարել են՝ վահաններով, ու ցույց են տալիս, թե տեսեք, այստեղ ինչ բարբարոսներ են հավաքված։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Հանրությունն ինքն է պահանջել։ Ես երեկ ընդամենը հանրության այդ ամբողջ պահանջները ձևակերպել ու հնչեցրել եմ։ Մեր ծրագրերը այն չէր, ինչ որ եղավ, դա ժողովրդի ստիպմամբ եղավ։ ՄԵնք ծրագրել էինք դադարեցնելու պրոցեսի մասին խոսել, ու հայտարարեցի էլ այդ մասին, բայց ժողովրդի պահանջը տեսաք՝ ինչ էր, ես ուղղակի չէի կարող ուրիշ բանի մասին խոսել»,- ասաց նա։