Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասին

Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասին

Երեկ հայտնի դարձավ, որ քաղաքացիական պայքարը, որն առաջնորդում է Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնաթողությանը պատրաստվում է հասնել անվստահության՝ իմպիչմենտի գործընթացքում, այսինքն՝ ԱԺ պատգամավորները, ինչպես ընտրել են Փաշինյանին, այնպես էլ կարող են նրա հրաժարականը պահանջել՝ նրան դեմ քվեարկելով։

Իմպիչմենտի գործընթացը, սակայն, պահանջում է, որ եթե գործող վարչապետին անվստահություն ես հայտնում, ապա պետք է դու քո թեկնածուին առաջադրես։ Երեկ գիշերը, երբ Բագրատ սրբազանը կարճատև հանգստից հետո կրկին եկավ հրապարակ՝ այնտեղ գիշերելու, «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց Սրբազան Հորը՝ այդ թվում նաև, թե ո՞վ է վարչապետի թեկնածուն, կա՞ արդեն հայտնի անուն․

«Նախ մինչև այնտեղ հասնելը պետք է մարդկանց բերենք այդ դաշտ, որոշակի իմաստով վստահությունն ունենանք, որ հասել ենք ինչ-որ հանգրվանի։ Հիմիկվանից վարչապետի թեկնածու անուն որ ասենք, ի՞նչ են անելու։ Ասում են՝ խաղ են անում, չգիտեմ ինչ են անում։ Քիչ առաջվա նման․ ես ապշած եմ ստի գերաստիճանավորումից․․․»,- ասաց սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում։