Էս հրաշք բնությունը ո՞նց կարար Նիկոլ հետ գցել….

Էս հրաշք բնությունը ո՞նց կարար Նիկոլ հետ գցել….

Տավուշում համառ պայքարը շարունակվում է: Որքան էլ իշխանական արբանյակները փորձում են պախարակել Հայ առաքելական եկեղեցին ու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին, ով իր ուսերին է վերցրել դավաճանությունը կանխելու բեռը, իջևանցիները մեծ ակնածանքով, հիացմունքով ու վստահությամբ են խոսում սրբազանի մասին: Մեր զրուցակից, իջևանցի Սարիբեկը զարմանում է. «Էս հրաշք բնությունը ո՞նց կարար Նիկոլ հետ գցել: Շաշ ա, իսկական շաշ, շաշից ի՞նչ երկրի ղեկավար: Երեկ Կիրանցում էի, նռնակներ գցեցեին ժողովրդի վրա, իսկ էսօր արդեն հրաժարվում են…. ինչքան էլ փորձում են Բագրատ Սրբազանին վատաբանել, ժողովուրդը հավատում ա, վստահում, հարգում ու սիրում ա նրան: Նիկոլ Փաշինյանին պետք ա վռնդել, նա իրավունք չունի երկիր ղեկավարելու»,- ասում է մեր զրուցակիցը:

Իջևանցի 88-ամյա Անժիկ տատն էլ «Հրապարակի» հետ զրույցում իր զարմանքն է հայտնում. «Լավ մի մարդ ինչքա՞ն պադոշ պետք ա ըլի, որ ասի հողեր ենք հանձնում: Վայ, բա ամոթ չի՞: Ա կետը տրան տանի…. (Գետը տանի): Ափսոս ես տրան (դրան) տենմ չեմ, թքեմ-մրեմ: Լավ ո՞նց էլի, ո՞նց ես հանձնմ հողերը: Անամոթ, տյու ո՞վ ես, որ որոշես իմ հայրենիքի սահմանները: Մեր րեխեքը (երեխաները) ինչի հմար են էսքան տարի կռիվ տվել», - ասաց նա: