Բերման են ենթարկել Միհրան Մախսուդյանի որդուն

Բերման են ենթարկել Միհրան Մախսուդյանի որդուն

Քիչ առաջ դիմակավորված հատուկջոկատայինները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն, փորձում էին բերման ենթարկել նաև newday.am կայքի օպերատորին։

Լրագրող Անի Գևորգյանը մեզ հետ զրույցում լացելով պատմեց, որ կարողացել է օպերատորին «ազատել», բայց գնդապետ Մախսուդյանի որդուն տարել են։

Նշենք, որ այդ պահին Անի Գևորգյանն իր էջով ուղիղ եթերում էր, որը ջնջվել է։ Նա մեզ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչպես է այն անհետացել իր էջից։