«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը ակնկալում է հրատապ արձագանք

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը ակնկալում է հրատապ արձագանք

Ողջունելով ինքնիշխանության, արժանապատվության, ճշմարտության, համերաշխության, արդարության և ժողովրդավարության համար քաղաքացիների անկեղծ ու իրավական պայքարի մղումը և ըմբոստությունները, 

Դատապարտելով արտաքին ազդեցության այնպիսի դրսևորումները, որոնք սադրանքների և բախումների միջոցով Հայաստանի Հանրապետությանը կարող են մղել կործանարար արդյունքների, որպեսզի օգտվեն անձապաշտները, փողապաշտները, իշխանատենչները և թշնամիները, 

Վերահաստատելով, որ իրավական սխալ հենքով և հատվածական սահմանագծման գործընթացը Հայաստանի Հանրապետության անվտանգության և իրավունքների սպառնալիքներով ու ռիսկերով է լի,

Տեսնելով ազնիվ ու մաքուր մարդկանց և միավորումների պայքարում քաղաքական օրակարգի բացակայությունը՝

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը առաջարկում է ունակ և պատրաստակամ պայքարողներին իրատեսական համագործակցություն ծավալել և ձևակերպել Հայաստանի Հանրապետության վերականգնման, զարգացման և հզորացան միասնական տեսլականը, որը հրամայական է դարձել արտաքին ու ներքին լարված իրավիճակի հանգուցալուծման համար:

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը ակնկալում է ազնիվ, մաքուր և պայքարող միավորումներից ու անհատներից հրատապ արձագանք, որպեսզի համատեղ ստեղծվի անվտանգ միջավայր և զերծ պահվի հանրությանը հիասթափության, ապատիայի հերթական ալիքից և այլ ծայրահեղ հետևանքներից: 

 «Բռունցքդ բեր» նախաձեռնություն