Սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ․ Դանիելյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

Սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ․ Դանիելյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ, նախազգուշացրել է, որ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։ Դեպի Երևան ընթացող երթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձավ վերոնշյալին։

«Սա դիտարկում եմ որպես սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ։ Իմ կոչն է բոլոր այն մարդկանց, որոնք ծառայության մեջ են, որևէ կերպ չփորձեն բռնություն կիրառել կամ վախեցնել կամ սպառնալ իրենց խաղաղ ակցիաներն իրականացնող քաղաքացիների նկատմամբ։ Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որ իրավապահ համակարգը փորձում է ամեն կերպ խոչընդոտել քաղաքացիների մասնակցությունը հավաքներին։ Այս իշխանությունները հավերժ չեն, և գալու է բոլորի պատասխանատվության ժամանակը»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։