Մարդկությունը փրկվեց սարսափելի չարիքից

 Մարդկությունը փրկվեց սարսափելի չարիքից

Սա խորհրդային ժողովուրդների միասնական մեծ տոնն է, բացառիկ խիզախություն։ Կարծում եմ՝ չենք չափազանցնում, երբ ասում ենք, որ մարդկությունը փրկվեց սարսափելի չարիքից։ Ինչո՞ւ է պետք այս մասին հիշել, որովհետև սա հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին, որոնք պայքարել են, նվիրաբերել են իրենց կյանքը այս ընդհանուր հաղթանակի համար, նաև նրանց հանդեպ, ովքեր աշխատել են թիկունքում։ Սա խիզախություն է, զոհաբերություն, այն չի կարող մոռացվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այս հաղթանակն ու դրա հիշողությունը մեր երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչ է, սա մեր ընդհանուր պատմությունն է, ընդհանուր հերոսությունը, որը միավորում է և ապագայում էլ միավորելու է մեր ժողովուրդներին։Այո, սա տոն է՝ արցունքն աչքերին, բայց սա մեծ տոն է»,-ասել է նա։