Մոսկվայում ընթանում է Հաղթանակի շքերթը (տեսանյութ)

Մոսկվայում ընթանում է Հաղթանակի շքերթը (տեսանյութ)

Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում այս պահին ընթանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի շքերթը։

Այս տարի Հաղթանակի շքերթին մասնակցում է ավելի քան 9 հազար մարդ և մոտ 75 միավոր զինտեխնիկա և սպառազինություն, ինչպես նաև օդատիեզերական ուժերի ավիացիան։ 

Դրա ավարտից հետո տոնական միջոցառումները պետք է շարունակվեն Կարմիր հրապարակում։

Հիշեցնենք, որ Հաղթանակի շքերթին չեն մասնակցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։