Բայդենը ցանկացել է ինքնասպան լինել (լուսանկար)

Բայդենը ցանկացել է ինքնասպան լինել (լուսանկար)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ ավտովթարի հետևանքով իր առաջին կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանություն գործելու մասին։

«Պետք չէ խելագար լինել ինքնասպանություն գործելու համար», - ասել է նա ամերիկացի ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնին տված հարցազրույցում: 

«Ինչ-որ պահի ես մտածեցի այդ մասին»,- նշել է ամերիկացի առաջնորդը՝ հավելելով, որ իրեն կանգնեցրել են երեխաների մասին մտածումները։

Բայդենի առաջին կինը և 13 ամսական դուստրը մահացել են 1972 թվականին՝ ավտովթարի հետևանքով։
Բացի այդ, երիտասարդ տարիքում քաղցկեղից մահացել է նաև Բայդենի որդիներից մեկը, իսկ մյուս որդին ներկայում անցնում է բազում քրեական գործերով, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործման հետ կապված։