Ռուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ սրբազանից

Ռուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ սրբազանից

Ռուսաստանաբնակ  հայտնի մեդիափորձագետ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամյան ալիքում գրում է.

«Հայկական ուղղությունը հսկող ռուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ քահանայից: Հատկապես բողոքի ցույցերի առաջնորդի երկար քայլելու հետևանքով վնասված ոտքերի տեսանյութից հետո։ Ինչպես ասաց Մոսկվայի ղեկավարներից մեկը, մենք զարմացած ենք, թե ինչպես է նման տարիքն առած և բավականին գեր քահանան այդքան քայլել: Եվ պարզ է, որ նա ուժեղ և շատ ուժեղ կամքի տեր մարդ է»։