Անսահմանափակ ռեսուրսներ, հնարավորություններ ունենք, կամք է պետք

Անսահմանափակ ռեսուրսներ, հնարավորություններ ունենք, կամք է պետք

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր ներկայի համար։ Հավատացած եղեք, որ այն մարդիկ, որոնք ասում են, թե մենք անզոր ենք, մենք ռեսուրսներ չունենք, մենք տապալված ենք, այդ մարդիկ իրենց խորքում են տապալված՝ և ոչ պետությունը։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում բեմահարթակից հայտարարել է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը:

«Մենք ունենք անսահմանափակ ռեսուրսներ, անսահմանափակ հնարավորություններ, սակայն այս վերջին տարիների ընթացքում մեզ պակասել է կամքը, նպատակը, ինքնությունը և արժանապատվությունը։ Այդ արժանապատվություն ու կամքն այժմ խտացված է այստեղ»,- ասել է նա: