Երկու օրինակ, որ հոգեւորականը կարող է լինել նաեւ պետական-քաղաքական գործիչ

Երկու օրինակ, որ հոգեւորականը կարող է լինել նաեւ պետական-քաղաքական գործիչ

Հոգեւորականների՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին քանի որ շատ է խոսվում ու քննարկվում, ապա երկու համառոտ արձանագրում

•    Կիպրոսի Մակարիոս 3-րդ եպիսկոպոսը 1960-1977 թվականներին եղել է Կիպրոսի նախագահը։ Գլխավորել է «Հայրենական ճակատ» կուսակցությունը։ Մակարիոս 3-րդը հանդես է եկել Կիպրոսի հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի որոշումների համաձայն Կիպրոսի հարցի լուծման օգտին։

•    Մեր անկախության պատմությունից։ Թերեւս երիտասարդները չեն հիշի, սակայն միջին եւ մի փոքր ավագ տարիքի մարդիկ կհիշեն։ Հատկապես նրանք, ովքեր տեղյակ են 88-ի Մեծ Զարթոնքից եւ մեր երկրի՝ 91-ին անկախանալու պատմությունից։ Վստահ ենք, Նիկոլ Փաշինյանն էլ ոչ միայն գիտի այս մասին, այլ նաեւ առիթ ունեցել է շփվելու այն անձնավորության հետ որի մասին խոսելու ենք։

Խոսքը Տեր Հուսիկ քահանա Լազարյանի մասին է։ Վերջինս, եղել է Հայոց Համազգային շարժման վարչության նախագահը, նորանկախացած Հայաստանում՝ Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա՝ Ազգային ժողովի պատգամավոր, գլխավորել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը։

Ինչու այս օրինակները բերեցինք։ Պատասխանը պարզ է։ Ծագումով ֆրանսիական լուսավորականության ծնունդ հանդիսացող եւ արծարծվող թեզերը պետք է դիտարկել հարաբերականության մեջ։ Ի վերջո, կարիքը կարող է ստիպել, որպեսզի հոգեւորականը զբաղվի նաեւ պետական կամ քաղաքական գործերով, ունենա քաղաքացիական գիտակցություն, արտահայտի իր դիրքորոշումը այլեւայլ հարցերի վերաբերյալ եւ այլն։ Այո, հոգեւորականները, ընդունված է, որ սովորաբար, զերծ են մնում պետական ու քաղաքական գործերի մեջ խորանալուց, եթե ամեն ինչ նորմալ հունով է ընթանում, սակայն եթե ինչպես ասում են՝ վիճակը հասնում է օրհասականության կետին, ապա Աստծո սիրուն, ինչի մասին է խոսքը, սեփական խղճի մտոք կարող է եւ հոգեւորականը զբաղվել պետական ու քաղաքական գործունեությամբ։

 

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/