«Եվրատեսիլի» իսրայելցի ներկայացուցչի ելույթի պահին սուլել են, եթերն ընդհատել

«Եվրատեսիլի» իսրայելցի ներկայացուցչի ելույթի պահին սուլել են, եթերն ընդհատել

Գազայի հատվածում պատերազմի պատճառով Եվրոպայում բոյկոտ է սկսվել «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթում Իսրայելի ներկայացուցիչ Էդեն Գոլանի դեմ, հայտնում է Bild-ը։

Նրա ելույթի ժամանակ որոշ ներկաներ սուլոցներով են դիմավորել երգչուհուն, իսկ Մալմյոյի կենտրոնում, որտեղ ընթանում է մրցույթը, բողոքի ակցիա է տեղի ունեցել Գոլանին հեռացնելու պահանջով։
Բելգիական հեռուստատեսությունն էլ ընդհատել է հրեա երգչուհու ելույթի հեռարձակումը` սև էկրանին տեղադրելով հետևյալ մակագրությունը. «Սա արհմիության ակցիա է: 

Մենք դատապարտում ենք Իսրայել պետության կողմից մարդու իրավունքների խախտումները։ Իսրայել պետությունը խախտում է նաև մամուլի ազատությունը, ուստի մի պահ կդադարեցնենք հեռարձակումը։ Հրադադար հաստատեք հենց հիմա, դադարեցրեք ցեղասպանությունը»։

 

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/