Եթե որոշում լինի՝ Անդրանիկ Քոչարյանը առաջինը կքվեարկի իմփիչմենտի օգտին

Եթե որոշում լինի՝ Անդրանիկ Քոչարյանը առաջինը կքվեարկի իմփիչմենտի օգտին

«Հրապարակը» գրել է, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ եթե Բագրատ Գալստանյանը ցանկություն ունի վարչապետի թեկնածու առաջադրվել, ապա իր քաղաքական թիմով պիտի սպասի 2026 թվականին։ Սա ասել է` ի պատասխան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման պահանջներին։ «ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը»,- ասել է նա՝ անդրադառնալով իմպիչմենտի հնարավոր գործընթացին եւ խոսելով 70 հոգու անունից։

Եթե անկեղծ լինենք, ապա՝ ցանկացած մեկս հիմա կուզենար ունենալ Անդրանիկ Քոչարյանի ինքնավստահությունը։ Ընդ որում, ոչ թե հենց այնպես՝ ուղղակի ինքնավստահությունը, այլ հիմնավորված։ Անդրանիկ Քոչարյանն, ինչպես ասում են՝ «հին ոսկոր է»՝ հազար ու մի բան է տեսել իր կյանքում, թիմից թիմ է անցել, պաշտոններ է զբաղեցրել, ավելի լուրջ փորձառություն ունի, քան նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Տիրապետում է նաեւ «շեֆերին փոսը գցելու նուրբ արվեստին»՝ ինչպես վերջերս արեց, հայտարարելով, որ հարկավոր է Հայոց Ցեղասպանության նահատակների հաշվառում անցկացնել` անուն առ անուն։ Ու նման հայտարարությամբ մի քիչ էլ նվազեցրեց ՔՊ-ի ռեյտինգը։

Ի վերջո, ով ով, բայց գոնե ինքը պետք է «քաղաքական հոտառությամբ» հասկանար, որ նման հարցերի մասին այդպիսի կատեգորիզմով արտահայտվելը ոչ մի լավ հետեւանք չի կարող ունենալ, նախ, որովհետեւ ինքը չէ որոշում կայացնողը եւ նման հարցերը որոշվում են «վերեւներում» եւ մենք մինչ օրս կրակն ենք ընկել հենց նման անխոհեմ ու չմտածված քայլերի, որոշումների եւ հայտարարությունների պատճառով։ Իսկ ինչ վերաբերում է իմպիչմենտին, ապա եթե բանը հասնի դրան եւ որոշ ատյաններում նման որոշում կայացվի, ապա ինքը` Անդրանիկ Քոչարյանն առաջինը համապատասխան կոճակը կսեղմի՝ հօգուտ այն իմփիչմենտի պահանջի, որը դրվել է Բագրատ Սրբազանի կողմից։

 

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/