Ռուսաստանում սուրճը կթանկանա 25 տոկոսով

Ռուսաստանում սուրճը կթանկանա 25 տոկոսով

Առաջիկա ամիսներին սպասվում է, որ Ռուսաստանում բոլոր տեսակի սուրճի գները կբարձրանան 15-25%-ով։ Այս մասին հայտարարել է ռուս-չինական RusTransChina տրանսպորտային ընկերության հիմնադիր Ալեքսանդրա Ստրելնիկովան։
«Առաջիկա ամիսներին սպասվում է, որ Ռուսաստանում բոլոր տեսակի սուրճի գները աստիճանաբար կբարձրանան 15-25%-ով, իսկ գների ավելի զգալի աճ է կանխատեսվում բյուջետային տեսակնի և լուծվող սուրճի հատվածում: Թանկարժեք սուրճի տեսակները նույնպես կթանկանան, սակայն դրանց արտադրողները կփորձեն զսպել թանկացումները, որպեսզի չկորցնեն հաճախորդներին»,- Ստրելնիկովայի խոսքերն է մեջբերում «Известия»-ն։

Հատկանշական է, որ Ռուսաստանում սուրճի և մի շարք այլ ապրանքների գները 2023 թվականի վերջին աճել են 20%-ով։ Ներքին մանրածախ առևտրականները համապատասխան ծանուցում են ստացել ընկերություններից։