Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ

Թուրքիայի նախագահականին կից գործող հանրային կապերի վարչության տարածած հայտարարության համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիզ Սիլվայի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Բացի այդ անդրադարձել են տարածաշրջանային և համաշխարհային նշանակություն ունեցող հարցերի։

Էրդողանը ողջունել է Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվեղ գործողությունների վերաբերյալ Բրազիլիայի ունեցած դիրքորոշումն ու ընդգծել հրադադարի հաստատման և հումանիտար բեռների հասցման հարցում ջանքերի մեծացման անհրաժեշտությւոնը։

Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել Բրազիլիայում առաջացած ջրհեղեղի հետևանքով մարդկային կորուտների կապակցությամբ և նշել, որ Թուրքիան Բրազիլիայի ժողովրդի կողքին է։