Տավուշում սահմանազատման արդյունքում ՀՀ պաշտպանությունը պարզապես կքանդվի

Տավուշում սահմանազատման արդյունքում ՀՀ պաշտպանությունը պարզապես կքանդվի

Տավուշում սահմանազատման արդյունքում ՀՀ պաշտպանությունը պարզապես կքանդվի, կառաջանա ճեղքվածք։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Հետո այդ ճեղքվածքը փակելու համար տարիներ կպահանջվեն: Արդյունքում ոչ միայն գյուղերն են խոցելի դառնում, այլ նաև ամբողջ ՀՀ–ն, երկրի լինելիությունը։ Այս ամենից հետո մենք պաշտպանական, ամրաշինական, նախապատրաստվածության առումով այլևս ոչինչ չենք ունենա։ Դա կդառնա մի գոտի, որտեղից հակառակորդն իր ուժերն ու միջոցները անարգել կկարողանա տեղաշարժել ներս ու ծավալել»,-ասել է նա: