Պուտինը կապ չունի Նավալնու մահվան հետ․ ԱՄՆ հետախուզություն

Պուտինը կապ չունի Նավալնու մահվան հետ․ ԱՄՆ հետախուզություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի կապ չունի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզությանը։

«ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները պարզել են, որ Պուտինը, ամենայն հավանականությամբ, չի պատվիրել Նավալնու սպանությունը», - ասվում է հոդվածում:

Այս եզրակացությունը տարածված է ամբողջ ԱՄՆ հետախուզական համայնքում և կիսում են մի քանի գերատեսչություններ՝ ԿՀՎ-ն, Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը և Պետդեպարտամենտի հետախուզական բաժինը:

Հիշեցնենք, որ Նավալնին մահացել է այս տարվա փետրվարի 16-ին՝ ռուսական մեկուսարաններից մեկում։ Նրա մահվան մեջ ընդդիմադիր գործչի հարազատներն ու կինն անձամբ մեղադրել են ռուսական իշխանություններին։

Ավելի ուշ, Ելենա Նավալնայային Սպիտակ տանը հյուրընկալել է նախագահ Ջո Բայդենը։ Բացի այդ, Նավալնու այրին հեղինակավոր պարգևներ է ստացել իր ամուսնու գործը շարունակելու վճռականության ու մտադրության համար։