Ֆիննական ընկերությունը ոսկեպատ ու ադամանդապատ iPhone 6s կթողարկի

Ֆիննական ընկերությունը ոսկեպատ ու ադամանդապատ iPhone 6s կթողարկի

Կենցաղային տեխնիկայի ձևավորման գործում մասնագիտացած Legend ֆիննական ընկերությունը սկսել է վարդագույն ոսկով և ադամանդներով պատված, 128 ԳԲ ֆլեշ հիշողությամբ Iphone 6s-ի պատվերներ ընդունել:



Ինչպես հայտնում է Корреспондент-ը` ոսկերչական գաջեթը գնորդներին հասանելի կլինի երկու տարբերակով` Classique և Momentum: Առաջինը տեսքով նման է սմարթֆոնի բնօրինակին` պատված ոսկով, իսկ երկրորդը` պատված է ադամանդներով, վարդագույն ոսկով և կոկորդիլոսի կաշվից պատրաստված ներդիրով:



Legend-ի նոր հավաքածուն կհամալրվի նաև ոսկեզօծ ականջակալներով և կաշվե պատյանով: Classique-ի արժեքը կազմում է 2900 եվրո, իսկ ադամանդապատ Momentum-ինը` 3800-13500 եվրո: