Գերմանիայի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են փախստականների ապօրինի տեղափոխությունը

Գերմանիայի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են փախստականների ապօրինի տեղափոխությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի միջոցով պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը, որպեսզի միասին լուծեն փախստականների հետ կապված խնդիրը: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը, գրում է RIA Novosti-ն:



«Նրանք պայմանավորվել են ակտիվացնել Գերմանիայի և Թուրքիայի միջև համագործակցությունը ճգնաժամը հաղթահարելու համար: Դրանով հանդերձ, հատուկ նշանակություն է տրվում փախստականների ապօինի տեղափոխությանը»,- հայտարարել է կառավարության ներկայացուցիչը: