Hraparak.am-ում տպագրված Արման Ղարիբյանի հոդվածը մրցանակի է արժանացել

Hraparak.am-ում տպագրված Արման Ղարիբյանի հոդվածը մրցանակի է արժանացել

Hraparak.am-ում տպագրված Արման Ղարիբյանի «ՄԻԱՎ-ով ապրող ՏՍՏ-ները, նրանց հարաբերություններն ու զզվանքի հասնող բժշկական ստուգումները» հրապարակումը մրցանակի է արժանացել:
Այսօր կայացել է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի կազմակերպած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերը լուսաբանող լրագրողական հոդվածների մրցույթում հաղթող լրագրողների պարգևատրման արարողությունը: Արման Ղարիբյանը արժանացել է 3-րդ մրցանակին: Մեկ ամիս շարունակ բազմաթիվ լրագրողներ, ովքեր մասնակցել էին , «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի կողմից կազմակերպված վարժանքին, տպագրել և ներկայացրել են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հիմնահարցերը, ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները, ներկայացրել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի պատմություններ: Լրագրողների կողմից ներկայացված հոդվածները մեծ տարածում գտան հասարակության տարբեր շերտերում և ստացան մեծ արձագանք: «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ը խրախուսում է լրատվամիջոցների ակտիվությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի լուսաբանման հարցում և ուրախ է համագործակցել: