«Sony Pictures»-ը վերաթողարկում է «Չառլիի հրեշտակները»

«Sony Pictures»-ը վերաթողարկում է «Չառլիի հրեշտակները»

Ամերիկյան «Sony Pictures» կինոընկերությունը որոշել է վերաթողարկել «Չառլիի հրեշտակները» հանրահայտ ֆրանշիզը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն` հղում անելով «The Wrap»-ին:



Ռեժիսորական աթոռին հավակնում է Էլիզաբեթ Բէնքսը, ով մինչ այս նկարահանել է հանրահայտ ամերիկյան «Իդեալական ձայն 2» մյուզիքլը, ինչպես ավելի հայտնի է որպես դերասանուհի, նկարահանվելով «Մարդ-սարդ» և «Քաղցած խաղեր» ֆիլմերում:



Երեք հատուկ գործակալուհիների արկածների մասին պատմող ֆրանշիզի գաղափարը ծագել է նախ որպես սեիալ, որը հեռուստաէկրաններին հայտնվեց 1976-ին: Այնուհետև` 2000 և 2003 թթ. արդեն կինոէկրաններին հայտնվեցին երկու լիամետրած ֆիլմեր, որոնցում հատուկ գործակալուհիների դերերը մարմնավորում էին Լյուսի Լյուն, Քեմերոն Դիասը և Դրյու Բերիմորը: Առաջին ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել էր 260 մլն դոլար: