Հունաստանում կայացած ընտրությունների արդյունքները կարևոր են ոչ միայն երկրի, այլև` ողջ Եվրոպայի համար. Օլանդ

Հունաստանում կայացած ընտրությունների արդյունքները կարևոր են ոչ միայն երկրի, այլև` ողջ Եվրոպայի համար. Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդը, մեկնաբանելով նախօրեին Հունաստանում կայացած արտահերթ խորհրդարաական ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ դրանք կարևոր են ոչ միայն երկրի, այլև` ողջ Եվրոպայի համար:



«Դա կարևոր և զգալի արդյունք էր Հունաստանի համար, որն այժմ կմտնի կայունության փուլ միաձայն մեծամասնությամբ: Դա զգալի հաջողություն էր Եվրոպայի համար, որը պարտավոր է լսել Հունաստանից եկող ուղերձը», - ասել է Օլանդը:



Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ մոտ ժամանակներս մտադիր է այցելել Հունաստան