ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էնն Վիկտովսկիին։



Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր, ներառյալ պաշտպանական և անվտանգության բնագավառներում, զարգանում է։ ԱԳՆ ղեկավարը արժևորել է Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերած Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը:



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էնն Վիկտովսկին ասել է, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը, պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը և Հայաստանի կարևոր ներդրումը խաղաղապահ գործողություններում։ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Նյու Յորքում կայացած Խաղաղապահության հարցերով Առաջնորդների գագաթաժողովին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության համար։



Էնն Վիտկովսկին կարևորել է Երևանում «Մարտահրավերներ ամենամյա ֆորում 2015»-ի անցկացումը, որը խաղաղապահության վերաբերյալ տարաբնույթ հարցերի քննարկման լավ հարթակ հանդիսացավ։



Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան - ՆԱՏՕ փոխգործակցության հարցերի շուրջ։



Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեցլ է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։