ՊՆ փոխնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

ՊՆ փոխնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոյին:



Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը:



Դավիթ Տոնոյանը ներկայացրել է անցած շաբաթների ընթացքում շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետևանքները:



Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ են փոխանակել նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ: