Հրանուշ և Արմեն՝ էլի մեկ քույր ու եղբայր

Հրանուշ և Արմեն՝ էլի մեկ քույր ու եղբայր

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ջերմ գրկախառնությունը տեսնելով, երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է՝ ինչո՞վ է պայմանավորված փոխադարձ սերը: Տիկին նախարարը զարմացել է հարցից. «Չգիտեի՞ք, մենք քույր եւ եղբոր պես ենք»: Ինչպես Սամվել Ալեքսանյանն ու Հեղինե Բիշարյա՞նը։ «Ոոոչ, մերն ուրիշ է, մենք տարիներ ենք միասին աշխատել»,- պատասխանել է Հրանուշ Հակոբյանը: «Աշխատել» բառը տիկին Հակոբյանը, անշուշտ, ուղղակի իմաստով չէր օգտագործում, այլ իշխանություն-ընդդիմություն համագործակցության, նախկին կոալիցիայի շրջանակներում աշխատելու։