Բալթյան հանրապետությունները մտադրվել են «խորհրդային օկուպացիայի» դիմաց Մոսկվայից փոխհատուցում պահանջել

Բալթյան հանրապետությունները մտադրվել են «խորհրդային օկուպացիայի» դիմաց Մոսկվայից փոխհատուցում պահանջել

Բալթյան երեք հանրապետությունների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արդարադատության նախարարները համագործակցության հուշագիր են ստորագրել, որում մտադրություն են հայտնել «խորհրդային օկուպացիայի» ժամանակաշրջանի համար Ռուսաստանից փոխհատուցում պահանջելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Հուշագրի նախաձեռնության մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է Էստոնիայի արդարադատության նախարար Ուրմաս Ռեյնսալուն: Նրա կարծիքով, Մոսկվային հավակնություններին ներկայացնելու համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները: «Միջազգային իրավունքի կանոններով, օկուպացիայի դիմաց վնասը կարելի է դիտարկել թե նյութական փոխհատուցման, և թե՝ ներողության տեսքով», նախարարը:



Բալթյան հանրապետությունների իշխանություններն առաջին հերթին մտադիր են, օգտագործելով հատուկ մշակված մեթոդաբանությունը, գնահատել «օկուպացիայի» արդյունքում ստացված վնասը, ինչից հետո Ռիգան, Վիլնյուսը և Տալլինը կձևակերպեն փոպհատուցման վերաբերյալպահանջն ու կդիմեն իրավական հաստատություններին:
Նկարում՝ Էստոնիայի արդարադատության նախարար Ուրմաս Ռեյնսալուն