Մի պղծեք ԱԺ ամբիոնը տիկին Փոստանջյան

Մի պղծեք ԱԺ ամբիոնը տիկին Փոստանջյան

Ազգային ժողովում այսօր աննախադեպ թեժ է։ Երիտասարդության օրվա վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության ժամանալ էլ Զարուհի Փոստանջյանն ԱԺ ամբիոնն օգտագործեց հանրաքվեի մասին հայտարարությամբ։ Նա հիշեց, թե ինչպես էր երեկ ԿԸՀ-ի մոտ այրել Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի խրտվիլակները։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին կոչ արեց չպղծել ԱԺ ամբիոնը։ «ԱԺ ամբիոնը պղծելու տեղ չէ ... Դուք արդեն Չերբուրաշկայի կարգավիճակում եք»,- Փոստանջյանի ելույթի ընթացքում մերթընդմերթ պոռթկում էր Գալուստ Սահակյանը․ «Տիկի՛ն Փոստանջյան, մեղք եք, էս էրեխեքն էլ են մեղք (նկատի ուներ ԱԺ-ում գտնվող դպրոցականներին ): Երբ հորդորները տեղ չհասան, Գալուստ Սահակյանը անջատեց Զարուհի Փոստանջյանի խոսափողը, ինչը նրան չխանգարեց իր ելույթը շարունակել առանց խոսափողի՝ մնալով ամբիոնի մոտ:



Փոստանջյանն ասաց, որ երիտասարդության տոնը առաջարկելով չէ, երիտասարդությունը պետք է պաշտպանված լինի՝ երջանիկ երիտասարդություն ունենալու համար:
Նրա ելույթի ժամանակ ևս Հանրապետական խմբակցության կին պատգամավորները տեղերից ռեպլիկներ էին անում: