Լավրովի սենսացիոն հայտարարությունը. Պուտինը ներողություն է խնդրել Էրդողանից

Լավրովի սենսացիոն հայտարարությունը. Պուտինը ներողություն է խնդրել Էրդողանից

Դեկտեմբերի 9-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է այն մասին, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև Սիրիայի օդում Су-24 ռմբակոծիչի կործանվելը անձամբ ներողություն է խնդրել իր թուրք գործընկեր Ռեջեբ Էրդողանից՝ թուրքական օդային տարածքը ռուսաստանյան ինքնաթիռի կողմից խախտելու համար: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
«Մենք չենք տեսնում խփված ինքնաթիռի հետ կապված այլ բացատրություններ, քան՝ հակաահաբեկչական ջանքերը կազմալուծելու, դրանք սակավ արդյունավետ դարձնելու ցանկություն, կամ էլ՝ Ռուսաստանին ստիպել դադարելաշխատել սիրիական օդային տարածքում, կամ էլ վերջապես՝ խզել այն քաղաքական գործընթացը, որն այժմ նշմարվում է վիեննական համաձայնությունների հիման վրա», - ասել է Լավրովը: