Արամ Խաչատրյանը նուրբ էր կատակում / Քաղաքական հումոր/

Արամ Խաչատրյանը նուրբ էր կատակում
/ Քաղաքական հումոր/

 



Մեր օրենսդիրներն այնքան լավ- լավ, գեղեցիկ թղթեր են մրոտում, օրենքներ գրում, բայց ոչ մեկն էլ կյանքի չի կոչվում: Ամեն անգամ նոր օրենք գրելիս, քվեարկելիս, հիշում եմ Արամ Խաչատրյանի այս նրբանկատ հումորը.



 



Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:



Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում.



– Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:



Ներկայացնում է Հասմիկ Բաբաջանյանը