«Ժողովուրդ». Իսկ դու ասա, որ ունես ատոմային զենք

«Ժողովուրդ». Իսկ դու ասա, որ ունես ատոմային զենք

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ՝ խորհրդարանական հայտարարությունների ժամին, ասել է. «Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք, հերիք ա, մենք մեզ պիտի պաշտպանենք»: ՀՀ նախկին վարչապետի խոսքերը հիշեցրին 90-ականների մի լուր-լեգենդի մասին: Շուշին ազատագրելուց հետո, երբ հայկական զինուժը մեկը մյուսի ետեւից սկսել են ազատագրել հայկական բնակավայրերը, Թուրքիայում սկսել են բարձրաձայնել իրենց հնարավոր միջամտության մասին: ՀՀ իշխանությունները մեր ֆիզիկներին հանձնարարել են, այսպես կոչված, «կեղտոտ» ատոմային ռումբ պատրաստել ՀԱԷԿ-ի թափոններից: Ֆիզիկները խնդիրն արագ լուծել են եւ երկու հատ «Սու-25» կործանիչ փաստացի վերածել են թռչող ռումբերի: ՀՀ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը միջազգային դիվանագետների հետ զրույցում խոստովանել է, որ իրենց տրամադրության տակ նման սարք կա, եւ եթե Թուրքիան որոշի հարձակվել, ապա Հայաստանը ստիպված կլինի դրանք գործի դնել: Մի քանի օր անց Թուրքիայում ռազմատենչ հայտարարությունները դադարել են»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: