«Ժողովուրդ». Այդպիսի հրադադարը միշտ էլ կլինի կնքված, սակայն չպահպանված

«Ժողովուրդ». Այդպիսի հրադադարը միշտ էլ կլինի կնքված, սակայն չպահպանված

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռումինացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին քաղաքականության, արդարադատության, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան խորիրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամ Թրայան Ունգուրյանուն «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ղարաբաղա-ադրբեջաևական քառօրյա պատերազմի սկզբնապատճառներում ակնհայտ տեսնում է Թուրքիայի շահագրգռվածությունը։ «Թուրքիան այժմ ներգրավված է միջնորդավորված պատերազմում, որտեղ աջակցում է ադրբեջանական կողմին, սա շատ է բարդացնում իրավիճակը ամբողջ տարածաշրջանում, քանի որ Թուրքիան, ստացվում է, ներգրավված է մի քանի կոնֆլիկտներում քաղաքացիական պատերազմ քուրդերի հետ, միջնորդավորված պատերազմ Սիրիայում և հիմա էլ սա»։ Իսկ ինչ վերաբերում է հրադադարի պահպանմանը, ռումինացի պատգամավորը հետևյալ դիտարկումն արեց. «Նման տեսակի հրադադար կարելի էր տեսնել նաև Ուկրաինայում։ Այդպիսի հրադադարը իրականում հրադադար չէ, այն միշտ էլ կլինի կնքված, սակայն չպահպանված և կտանի դեպի թաքնված պատերազմի»։»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։